Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Վարչապետն ասել է` ինչն է այս պահին ամենամեծ խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը։ Փաշինյանը նման կարծիք է հայտնել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։

Նորանշանակ նախարարը 2 ծրագիր ներկայացրեց, Փաշինյանը բացատրեց դրանց բովանդակությունը

«Ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար: Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը շատ ցավոտ են, բայց այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

Նրա խոսքով` այսօր ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծվի` արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովել կարողանալն է։

Փաշինյանն ասել է նաև, որ իրենք պետք է կարողանան իրենց ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է իրենց, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար:

Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից

«Այնպես որ, հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը: