Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` ներհայաստանյան քաղաքական կյանքում ամեն ինչ կսահմանափակվի կադրային փոփոխությունների իմիտացիայով, իսկ ճանապարհային քարտեզը, որ ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որը նախատեսում է վեցամսյա ժամանակաշրջան, ավելի շատ տեսական զրույց է, որում լուրջ քննարկման արժանի թեմա չկա։
«Ակնհայտ է, որ կադրային փոփոխությունները ցույց տալու նպատակ ունեն, թե իբր բարեփոխումների նոր փուլ է սկսվում, մինչդեռ ամենագլխավոր նպատակը գոլորշի բաց թողնելն է, որպեսզի ցույց տան, որ իշխանությունն ինչ–որ չափով արձագանքում է հասարակական պահանջին և փորձում է շտկել իրավիճակը, իբր գնում է արմատական քայլերի»,– նշեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի գնահատմամբ` սովորաբար նման դեպքերում, երբ նախագահական կամ կիսանախագահական համակարգ է գործում, փոխվում է վարչապետը, իսկ տվյալ դեպքում քանի որ մեզ մոտ խորհրդարանական կառավարման համակարգ է, վարչապետի փոփոխություն առայժմ չի նախատեսվում, ուստի փորձ է արվում փոխել իշխող ուժի ներկայացուցիչներին։
Կիմ Բալայանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին
«1996 թվականի նախագահական ծանր ընտրություններից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը նույնպես փորձ արեց նման կերպ լիցքաթափել իրավիճակը երկրում` փոխելով վարչապետին, բայց մի քանի ամիս անց գոլորշի բաց թողնելու փորձը ոչ մի բան չտվեց, որովհետև Տեր–Պետրոսյանի հրաժարականի հասարակական բավականին լուրջ պահանջ արդեն իսկ ձևավորված էր։ Հստակ փոփոխությունների հասարակական պահանջ կա նաև այսօր, նախևառաջ՝ վարչապետի փոփոխության»,– նշեց քաղտեխնոլոգը։
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Հակոբյանի կարծիքով` այն թիմը, որ երկրին հասցրել է կապիտուլյացիայի, նույնիսկ բարոյական իրավունք չունի երկիրը վերականգնման տանելու, հետևաբար Փաշինյանի կողմից իրականացվող թե՛ կադրային փոփոխությունները, թե՛ իմիտացիոն որոշումները որևէ առնչություն չունեն իրական հասարակական պահանջի հետ։