ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևին հաջորդած ադրբեջանական կողմի արձագանքներին։
Sputnik
Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում Ֆրանսիայի Սենատին բողոք է հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ, իսկ կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հեռացնելու համար:

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` Ադրբեջանի համար տվյալ բանաձևն իհարկե խիստ անցանկալի է, ինչպես և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ցանկացած քայլ։ Ադրբեջանական կողմը բավականին ցավոտ է ընդունում նման որոշումները, հետևաբար այս պահին ողջ հնարավոր ռեսուրսները գործի են դրել, որպեսզի վարկաբեկեն Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևն ու Ֆրանսիայի դերակատարությունը։

Ադրբեջանական կողմը հասկանում է, որ հակամարտությունից կամ կարգավորման գործընթացից, օրինակ, Ռուսաստանին, դուրս մղելը հնարվոր չէ, քանզի ռուս խաղաղապահներն արդեն Լեռնային Ղարաբաղում են։ Այս պարագայում ամենաթույլ օղակը հենց Ֆրանսիան է, հետո նոր ԱՄՆ–ն, հետևաբար Ադրբեջանն ակտիվ կերպով թիրախավորում է հենց Ֆրանսիային` որպես առիթ օգտագործելով նաև Սենատի կողմից ընդունված բանաձևը»,– նշեց վերլուծաբանը։ 

ԼՂ անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մեկին. Ֆրանսիայի ԱԳՆ–ի արձագանքը

Հովհաննիսյանի կարծիքով` հավանականությունը ցածր է, որ Ֆրանսիայի կառավարությունը կճանաչի Արցախի անկախությունը` հաշվի առնելով այդ երկրի ԱԳՆ ներկայացուցչի ելույթը Սենատում, ուստի դրական ակնկալիքներն այս պահին իրատեսական չեն, թեև Սենատի ընդունած բանաձևը մյուս կողմից միջազգային ասպարեզում Արցախի ճանաչման համար հող է նախապատրաստում։ 

Կարևոր մարդասիրական քայլ էր. Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Վերլուծաբանի համոզմամբ` Ֆրանսիայի Սենատի բանաձևը կարող է հիմք հանդիսանալ նաև մեր հետագա քաղաքականության մշակման համար` հաշվի առնելով թե՛ տեղում առկա իրողությունները, թե՛ Ռուսաստանի գործոնը և ունեցած դերը։ Ըստ նրա` կարևոր է, թե մենք ինչ խնդիր ենք դնում մեր առջև և դրա լուծման նպատակով ինչ քայլեր ենք նախատեսում։ 

Եթե մեր պետության համար շարունակում է գերակա խնդիր մնալ Արցախի միջազգային ճամաչումը և Ադրբեջանի կազմից ցանկացած կարգավիճակով դուրս մնալու առաջնահերթությունը, ապա դրան զուգահեռ պետք է հարթակներ ձևավորվեն` հետագայում ներկայացնելու և ցույց տալու համար, որ միջազգային իրավունքի և հայկական բնակչության իրավունքների պաշտպանության տեսանկյունից միակ ճիշտ ելքն Արցախի անկախության ճանաչումն է։  

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։