ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրի մասին հաստատեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Արցախ է ժամանել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի տեղակալը
«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–ասացին մամուլի ծառայությունից։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր