Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Մեծ Բրիտանիայի 94-ամյա թագուհուն դժվար է տեսնել առանց նրա «ֆիրմային» ձեռնոցների։ Հիմա էլ արքայական տան դիզայներները, տեխնոլոգիաների հետ համագործակցելով, մշակում են հատուկ ձեռնոցներ, որոնք կարող են չեզոքացնել վիրուսներն ու մանրէները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վիրուսները ոչնչացնող հատուկ ձեռնոցներ են ստեղծում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի համար, որպեսզի նա պաշտպանված լինի COVID-19-ից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Telegraph թերթին։

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

Կորնելիա Ջեյմսի ընկերությունը, որը թագավորական ընտանիքի համար ձեռնոցներ է արտադրում 1978թ․-ից, պայմանագիր է կնքել շվեյցարական տեխնոլոգիական տեքստիլ ընկերության հետ՝  հակավարակային ձեռնոցների արտադրության համար։  Բամբակից և մերինոսի բրդից ձեռնոցների նոր զույգի արտադրության համար օգտագործվում է շվեյցարական HeiQ Viroblock NPJ03 տեխնոլոգիան, որը չեզոքացնում է վարակները։ Ըստ թեստերի արդյունքների՝ Viroblock սուբստանցիան կտորի վրա ոչնչացնում է կորոնավիրուսը 99,99%-ով՝ 30 րոպեում։

«Նորարարությունը բացարձակ ոչ մի ազդեցություն չի թողնում ձեռնոցների արտաքին տեսքի կամ հպվելիս դրանց զգացողության վրա, սակայն Viroblock-ը վիրուսներն ու մանրէները չեզոքացնում է փաստացի դիպչելու պահին։ Դուք վարակակիր չեք լինի և այն ուրիշներին չեք փոխանցի»,-մեջբերում է թերթը Կորնելիա Ջեյմսի ընկերության ներկայացուցչի խոսքը։

Եղիսաբեթ 2-րդը շտապ ընտանեկան խորհուրդ է գումարել

Ըստ պարբերականի՝ ընկերությունից դեռ չեն տեղեկացրել` արդյոք նոր ձեռնոցներն արդեն փոխանցվել են թագուհուն: