Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ունեցել ենք ռազմադաշտում. ԱԳ նախարար

Նորանշանակ նախարարը մեկնաբանել է նաև մամուլում իր անվան շուրջ առկա լուրերը` Արգենտինայում դեսպան նշանակվելու հանգամանքների և հետագա գործունեության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում ձախողում չի ունեցել:

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժի դեմ էին մեր զինվորները հերոսաբար դիմադրում: Հիմա ամբողջ մեր խնդիրը կայանում է նրանում, որ կայունանա իրավիճակը և խնդիրը տեղափոխվի դիվանագիտական դաշտ»,- ասաց Այվազյանը:

«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար

Պատասխանելով մամուլում իր անվան շուրջ առկա լուրերին, Արա Այվազյանը նշեց, որ իրեն լավ ճանաչողները գիտեն, որ եթե ինքը համաձայնել է այդ պաշտոնին, ապա վստահ է, որ ի զորու է կատարել իր վրա դրված պարտականությունները: «Նախ և առաջ ես գտնում եմ, որ սա մեր բոլորի պարտքն է, և հատկապես այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, մեր պարտքն է անել հնարավորինը և արժանապատիվ լուծում գտնել: Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմի համար կա գոնե մեկ դրական կետ, ԱԳ նախարարը պատասխանեց. «Դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցնվեց»:

Նշենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն` Արա Այվազյանը դիվանագիտական կորպուսի ամենահեղինակազուրկ կադրերից է:

ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ կառուցի. Նիկոլ Փաշինյան

Նշվում է, որ նա Արգենտինայում ՀՀ դեսպան է  նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:

Իսկ դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով: