«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի տարածքից իրականում 60 բնակավայր ավելի է հանձնվել Ադրբեջանին: Այդ գյուղերի բնակիչներն, ըստ նրա, այսօր միայնակ են, պետության որևէ ներկայացուցիչ նրանց կողքին չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121 բնակավայր, ինչպես պաշտոնապես հայտարարվել է, այլ 181: Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 

Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել. ՌԴ ԱԻՆ

«Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են տները և անհուալի իրավիճակում են հայտնվել, ինչպես մնացած համայնքների բնակիչները: Ո՞ւր են պետական այրերը, որոնք հուշագրի շրջանակներում պետք է գործողություններ իրականացնեին: Մարդիկ մնացել են միայնակ՝ իրենց խնդիրների հետ: Ո՞ւր է պետական քաղաքականությունը՝ անգործունակների հավաքածուն»,- հայտարարեց Էնֆիաջյանը:

Անվտանգության երաշխիքներ են պետք հայերին իրենց գյուղեր վերադարձնելու համար. վարչապետ

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հրապարակել էր սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։

Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն․ ԱԻՊԾ

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։