ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այս պահին Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրերը, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր։
«Այնպես չէ, որ հիմա պատերազմական իրավիճակ է կամ էլ լարված է, բանակցություններ են գնում։ Երկու կողմը հանդիպել են ու բանակցում են։ Այս պահին վտանգավոր իրավիճակ չէ` խաղաղ պայմաններում են բանակցություններն ընթանում»,–ասաց Ավետյանը։
Հարցին` արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Սոքթի հանքի աշխատակիցներին ադրբեջանցիները ժամանակ են տվել հեռանալու համար, քանի որ տարածքն իրենց պիտի հանձնեն` Ավետյանը պատասխանեց, որ բանակցությունների արդյունքում ամեն ինչ կորոշվի։
Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
Նրա խոսքով` տեղում ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչներ։