COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան

Հայաստանը պատրաստ է ձեռք բերել ռուսական պատվաստանյութը, երբ ԱՀԿ-ն հաստատի այն, և միաժամանակ հետևում է ամերիկյան և եվրոպական մատակարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն արդեն 890 միլիոն դրամ կանխավճար է տվել պատվաստանյութի գնման համար։ Գումարը փոխանցվել է «Gavi» (Global Vaccine Alliance) կազմակերպությանը, որը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։

Այնտեղ մոտ 10 պատվաստանյութ է ներկայացված, որոնք մեծ հավանականությամբ կարող են ստանալ ԱՀԿ-ի հավանությունը։

«Մենք պատրաստ ենք ձեռք բերել ռուսական պատվաստանյութը, երբ ԱՀԿ-ն հաստատի այն, և հետևում ենք ամերիկյան ու եվրոպական մատակարարներին»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով` նախատեսվում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 600 հազար դեղաչափ՝ այն հաշվարկով, որ Հայաստանում պատվաստման ցանկություն կհայտնի բնակչության 10%-ը (նախորդ պատվաստումների հիման վրա), իսկ յուրաքանչյուր պատվաստում երկու դեղաչափ է պահանջում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 130870–ի։

Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից