Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը»

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։
Sputnik

Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»:

Ի՞նչ է սպասվում ԵԱՏՄ երկրների տնտեսություններին 2021 թվականին և ե՞րբ կավարտվի COVID 19 համաճարակի հետ կապված ճգնաժամը: Ինչպե՞ս վերականգնել բիզնեսի գործունեությունը և փոխադարձ առևտուրը: Ինչպիսի՞ վիճակ է բնակչության եկամտի և գործազրկության հետ կապված:

Եվրասիական զարգացման բանկի առաջատար տնտեսագետներն ու վերլուծաբանները կպատասխանեն այս և այլ հարցերի։

Բանախոսներ Մոսկվայում.

- Եվգենի Վինոկուրով, Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ
- Ալեքսեյ Կուզնեցով, ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար
- Կոնստանտին Ֆեոդորով, ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան

Բիշքեկում.

Այգուլ Բերդիգուլովա, ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։