Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում

Խաղաղապահները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով, օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Լեռնային Ղարաբաղի հասարակական ու բնակելի շենքերում։

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ռուս խաղաղապահների պարեկախմբերն ուղեկցում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխող ավտոմեքենաներին։

Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ։

Իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ է անցկացվում խաղաղապահների 23 դիտակետերից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են