ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր լրացուցիչ խմբավորում է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«ՌԴ ԱԻՆ–ի փրկարարներին տեղափոխող հերթական Իլ-76-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Համահավաք խմբավորումը ձևավորվել է Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների, «Լիդեր» կենտրոնի աշխատակիցներից, կենտրոնական ապարատի, ինչպես նաև էներգետիկայի նախարարության մասնագետներից», – նշում է գերատեսչությունը։
Օդանավում կա անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ կան, ինչպես նաև մասնագետների կեցության միջոցներ։ Նրանք բոլորը կորոնավիրուսի և սթրեսակայունության թեստ են հանձնել։
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Մասնագետներն իրենց հետ վրաններ, լուսային աշտարակներ, բենզինի գեներատորներ են բերում։
Առաջիկա օրերին նախատեսվում է ավելացնել Լեռնային Ղարաբաղում ներգրավված անձնակազմի թիվը։
«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին