Փորձել են փոստով թմրամիջոցներ ներմուծել․ ՊԵԿ-ը մաքսանենգության մոտ 200 դեպք է հայտնաբերել

Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. 2020-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Փոստային առաքանիների մեջ թմրամիջոցներ են եղել. ՊԵԿ–ի բացահայտումը

Մասնավորապես` կանխվել է տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 600 գրամ մարիխուանա, մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ բլոտտեր, մոտ 400 գրամ «Մեթամֆետամին», ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ հաշիշի յուղ և դրանով լցված էլեկտրոնային սիգարետի 11 մուշտուկ, ավելի քան 2240 կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:

Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 70 դեպք, որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Ինչու է ՊԵԿ նախագահի տեղակալը հրաժարականի դիմում ներկայացրել. պարզաբանում է խոսնակը

Նշված դեպքերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: