«Պետք է մոռանալ թավիշը». ինչ է քննարկել «Իմ քայլը» փակ դռների հետևում. «Ժողովուրդ»

Քննարկման ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ, և կան հարցեր, որոնց շուրջ խմբակցությունը վերջնական որոշում չի կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` երեկ տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ–ում ստեղծված իրավիճակը. գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

«Իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» և իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն, ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում»,– գրված է թերթում։

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ։

Հրաժարվում են մանդատից ու հանձնաժողովից, դուրս գալիս «Իմ քայլից». Երևանի ավագանին «խառն է»

Քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, և դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել:

Խմբակցության պատգամավորներին այցելել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից:

Հիշեցնենք, որ հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

«Իմ քայլը» պահանջում է պատժել Երևանի պատասխանատու պաշտոնյաներին` թվեր նկարելու համար

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով կան ձերբակալվածներ։