Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմքեր չի տալիս Դոնբասում իրավիճակի սրման համար. Պեսկով

Սեմյոն Պեգովն ասել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական վերնախավը նույն սցենարով գործողություններ է նախապատրաստում դոնբասյան հանրապետությունների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հիմքեր չի տալիս մտածել, որ իրավիճակը Դոնբասում կսրվի՝ «Կիևի ռևանշիստական տրամադրությունների հետևանքով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ավելի վաղ ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, հղում անելով իր աղբյուրներին, ասել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական վերնախավը, ոգեշնչված Բաքվի օրինակով, նույն սցենարով գործողություններ է նախապատրաստում դոնբասյան հանրապետությունների դեմ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։