Հայտնի է` ով է նշանակվելու Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի հուլիսի 30-ից, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
Sputnik

ԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը վաղը` նոյեմբերի 26–ին, 2 ամիս ընդմիջումից հետո նիստ կգումարի։ Ի թիվս այլ հարցերի` օրակարգում է նաև Կոտայքի մարզպետի նշանակման հարցը։

Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան

Այդ պաշտոնում, կառավարության որոշմամբ, վաղը կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արդեն նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հիշեցնենք` նրա լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին երեկ` նոյեմբերի 24-ին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։

Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Մեսրոպյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշ պատգամավորներ պաշտոններ կստանան գործադիրում, մեկն էլ` մարզպետ կդառնա. ԶԼՄ–ներ

Մեսրոպ Մեսրոպյանը ծննդով Կոտայքի մարզից է։ Ծնվել է 1972թ.–ին Հրազդան քաղաքում։

Ավարտել է ՀՊՃՀ-ն` ճարտարագետ հետազոտողի որակավորմամբ։ Սովորել է նաև Ֆրանսիայի Միջուկային տեխնիկայի և գիտությունների ազգային ինստիտուտում:

Աշխատել է Հրազդանի ՋԷԿ–ում, «Հայէներգո» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդում» ու «Ռեդինետ» ՓԲԸ–ում։

Հիշեցնենք` Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի հուլիսի 30-ից, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար։