Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի

Քոֆլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում առաջնահերթ է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը։

Ֆրանսիայի Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը. նախագծի հեղինակ

«Ողջունում եմ, որ վեց շաբաթ դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար է հաստատվել, և բոլոր մասնակիցներին կոչ եմ անում պահպանել մարդու իրավունքներն ու հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքին։ Այժմ մեր բարձրագույն առաջնահերթությունը պետք է լինի բոլոր կարիքավորներին համար հումանիտար օգնություն ցուցաբերելը», - ասել է նա։

Քոֆլերը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աշխատանքի համար ու ընդգծել, որ ԳԴՀ կառավարությունն ակտիվորեն սատարում է կոմիտեին ու այս պահի դրությամբ այդ նպատակների համար երկու միլիոն եվրո է տրամադրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են