Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը, ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվի հինգ տարի ժամկետով։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին

«Առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ հակամարտության լուծումը ձգձգվում է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների` ԼՂ–ում գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարի ժամկետով»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, որը նախատեսվում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության ավտոմատ երկարաձգման հնարավորություն:

«Կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգությունն ապահովելը։ Կարծում եմ և հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,–նշել է վարչապետը։

Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են