ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։
«Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին։ Է՞ս ինչ բան էր»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
«Գտեք մի ոստիկան, որը մորուք ունի». Վանեցյանը` չինական համազգեստով «իրավապահների» մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հայտնում է, որ իրենց արագ արձագանքման խումբը Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ մեկնել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: