Չեխիան անձնական հիգիենայի պարագաներ է նվիրել Հայաստանի առողջապահության նախարարությանը

ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Չեխիայի Հանրապետությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, նվիրաբերվել է 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Չեխիան անձնական հիգիենայի պարագաներ է նվիրել Հայաստանի առողջապահության նախարարությանը

Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով

ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Չեխիան անձնական հիգիենայի պարագաներ է նվիրել Հայաստանի առողջապահության նախարարությանը

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի ընթացքում Հայաստանին մարդասիրական օգնություն են տրամադրել Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան, Լեհաստանը, Սերբիան։

Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը