Չանհանգստանալ. Վայոց Ձորում շուտով էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Վայոց Ձորի մարզի մի շարք բնակավայրերում այսօր կփորձարկեն էլեկտրաշչակները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ժամը 14։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ կիրականացվեն Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արփի, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Աղավնաձոր, Հորս, Շատին, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա, Խաչիկ, Ազատեկ, Զառիթափ, Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Գնդեվազ բնակավայրերում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աշտարակի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը կփակվի

ԱԻՆ–ը խնդրում է չանհանգստանալ` նախապես հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի