ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իտալական «Ռոման» առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր կառաջարկի։ Տեղեկությունը հայտնում է La Gazzetta Dello Sport իտալական պարբերականը։
Ինչպես նշում է աղբյուրը, Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը, սակայն «գայլերի» ղեկավարությունը մտադիր է մինչև կաթոլիկների կողմից նշվող Սուրբ ծննդյան օրը հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքել։
2020/2021 սեզոնի Իտալիայի առաջնության ութ խաղերում Մխիթարյանը 5 գոլ է խփել, ընդ որում բոլոր հինգը` վերջին երկու խաղերում (նախորդ տուրում նա հեթ–տրիկ էր արել)։ Բացի այդ, Հենրիխը չորս գոլային փոխանցում է կատարել և այդ ցուցանիշով առաջատար է Ա սերիայում։
Եվրոպայի Լիգայի երեք խաղերում Մխիթարյանը գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։
2020 թվականի օգոստոսի վերջին Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես պայմանագիր կնքեց իտալական «Ռոմա» տեղափոխվելու մասին։
Հենրիխ Մխիթարյանն իր երկու գոլը նվիրել է հայ հերոսներին. լուսանկար
Նշենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը 1.5 տարի անցկացրեց Լոնդոնի «Արսենալում», որից հետո` 2019 թվականի սեպտեմբերին վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա»։