ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին

Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, պայթեցվում է տեղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ինժեներական ստորաբաժանումների զինծառայողները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին

«Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ներգրավված են խաղաղապահ դիտակետերի և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև երթուղիներում ինժեներական հետախուզման և ականազերծման գործում, իրականացնում են բնակավայրերի բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների մերձակայքում տեղանքի հետազոտում և ականազերծում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ իրերը դուրս են բերվում բաց դաշտ, որտեղ դրանք պայթեցվում են։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, պայթեցվում է տեղում։

ՌԴ ՊՆ–ից նշում են, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահովված են սակրավորների ժամանակակից պաշտպանական արտահագուստով և զինված են պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ականի պայթյունից 1 խաղաղապահ ու Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ են վիրավորվել

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են