Պաշտպանության փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է գրել

Նա պաշտոնավարում էր 2018-ի մայիսից` նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, հայտնում են Sputnik Արմենիային ՊՆ–ում աշխատող աղբյուրները։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիային ասաց, որ դեռևս Ղամբարյանի` աշխատանքից ազատման հրաման ստացված չէ։

Կոչ եմ անում չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը. Անդրանիկ Փիլոյան

«Նա ազատման դիմում գրել է, բայց աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա», – ասաց Ալթունյանը։

Մակար Ղամբարյանը պաշտոնավարում էր 2018-ի մայիսից` նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին։ Տոնոյանը ՊՆ նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 20–ին։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխատանքից ազատվել է նաև պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալ Գաբրիել Բալայանը։

Այսօր հրաժարական էր ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Չնայած սպասվող հրաժարականի մասին լուրերին՝ Բադասյանը հանդիպումներ է անցկացնում

Հիշեցնենք` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նոյեմբերի 20-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրանց պաշտոններում փոխարինեցին համապատասխանաբար Արա Այվազյանը, Անդրանիկ Փիլոյանն ու Մեսրոպ Առաքելյանը։

Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո։