Նիկոլ Փաշինյանը կրկին ընդունել է անհայտ կորածների ընտանիքների անդամներին

Վարչապետ Փաշինյանը լսել է զինվորականների ծնողներին և պատասխանել նրանց հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կրկին ընդունել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Գորիս-Շուշի ճանապարհից անհայտ կորած քաղաքացիների թվում ՀՀ քաղաքացիներ կան. Արցախի ՄԻՊ

Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Փաշինյանը լսել է զինվորականների ծնողներին և պատասխանել նրանց հարցերին:

Նշենք, որ գերեվարվածների և անհայտ կորածների հարազատները մի քանի օր շարունակ ակցիաներ են իրականացնում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև, մասնավորապես կառավարության, ՊՆ–ի, ՌԴ դեսպանատան, Կարմիր Խաչի գրասենյակի մոտ։

Երեկ` նոյեմբերի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է անհայտ կորածների ընտանիքների մի մասին, առաջարկել նրանց ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում։

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին