Նիդեռլանդների հայ բժիշկների ընկերությունը հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

Հումանիտար աջակցության մեծ մասը բժշկական սարքավորումներ են` ռենտգեններ, շնչառական սարքեր և այլն։ Սարքավորումները գնվել են տեղի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Նիդեռլանդների հայ բժիշկների ընկերությունը հումանիտար աջակցություն է ուղարկում Հայաստան, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Երկիրը պայքարում է պատերազմի հետևանքների և կորոնավիրուսի համավարակի դեմ։ Նիդեռլանդների հայ բժիշկների ընկերությունը շարունակում է հայրենիքին օգնություն տրամադրել բժշկական սարքավորումներով», – գրված է հաղորդագրությունում։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Հումանիտար աջակցության մեծ մասը բժշկական սարքավորումներ են` ռենտգեններ, շնչառական սարքեր և այլն։ Սարքավորումները գնվել են տեղի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ։