Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

Մայր Աթոռ են տեղափոխվել Դադիվանքի երկու ասեղնագործ խաչքարերը, որոնք տեղադրվել էին 800 տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կսկսի գործել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։ Տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջից։

«Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ են տեղափոխվել Դադիվանքի երկու ասեղնագործ խաչքարերը։ Այդ խաչքարերերը զանգակատան ներքևում էին և տեղադրվել էին 800 տարի առաջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա Ադրբեջանին են անցնում հայկական բազմաթիվ պատմամշակութային ու կրոնական հուշարձաններ։