Լավ հիմքերը պետք է շարունակական լինեն. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին:

ԿԳՄՍՆ–ն հայտնում է` երբվանից և ինչպես կվերսկսվի ուսումնական գործընթացը

«Իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Մենք պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, ինստիտուտները ինչքանով են համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին, որոնք ձևակերպում ենք», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար։ Հարությունյանն էլ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին։

Լավ հիմքերը պետք է շարունակական լինեն. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

«Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է շարունակական լինեն», – ասել է Հարությունյանը։

Փաշինյանը և Հարությունյանը արդյունավետ գործունեություն են մաղթել Վահրամ Դումանյանին: Նա նշել է, որ զգացված է վստահության համար:

«Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը», – ասել է Դումանյանը։

Լավ հիմքերը պետք է շարունակական լինեն. Փաշինյանը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարար 2018-ի մայիսի 11-ին։ 2019-ի հունիսին նախարարությունը վերափոխվել է ԿԳՄՍ–ի, որը կրկին ղեկավարել է Հարությունյանը։ Ազատվել է պաշտոնից 2020-ի նոյեմբերի 23-ին։ Նրան փոխարինած Վահրամ Դումանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Վերջին օրերին կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել վեց նախարարներ` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո։