Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ՀՀ ֆինանսական շուկայից ստացվող գնաճի ու սղաճի վերաբերյալ ազդակներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ բանկը արտարժութային շուկայում իրականացվող գործառնություններով կապահովի ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը։

Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ

«ԿԲ–ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,– ասված է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ ֆինանսական շուկայից արդեն իսկ որոշակի ազդակներ կան կանխատեսվող գնաճի ու սղաճի վերաբերյալ։

Հիշեցնենք` Արցախյան պատերազմից առաջ`սեպտեմբերին, ԿԲ–ն գնաճի ավելացում էր կանխատեսել` միաժամանակ հայտարարելով, որ այն արդեն հաջորդ տարվա ընթացքում կկայունանա։

Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը