Բադասյանը հրաժարական չի տվել. խոսնակը հերքում է

Լուրեր են շրջանառվում, որ հաջորդ նախարարը կին է լինելու. իշխանությունը փորձում է ընտրություն կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաժարական չի տվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Չնայած սպասվող հրաժարականի մասին լուրերին՝ Բադասյանը հանդիպումներ է անցկացնում

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ համացանցում արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ սպասվում է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականը։

Ըստ տեղեկությունների՝ նախարարական աթոռն առաջարկվել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, սակայն վերջինս հրաժարվել է։ Հիմա իշխանությունը երկու կին թեկնածուների միջև պետք է ընտրություն կատարի՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի։