300 տոննա շինանյութով երկրորդ շարասյունը ժամանեց Ստեփանակերտ

Ռուսաստանի ԱԻՆ–ի երկու շարասյուն շինանյութեր են հասցրել Ստեփանակերտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը ժամանել է Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 1895 մարդ. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Շարասյունը ձևավորվել է Դոնի Ռոստովում և շարժվել դեպի Ղարաբաղ։ Գերատեսչության քսան «ԿամԱզ» 300 տոննա շինանյութ են հասցրել. փայտ, ապակի և սալաքարեր` ռմբակոծությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

Նոյոմբերի 21-ին ԱԻՆ առաջին շարասյունը 5 մեքենաներով Ստեփանակերտ էր հասցրել 45 տոննա շինանյութ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են