ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է քաղաքացու բանկային քարտից գումարի գողության դեպք։ Մասնավորապես նոյեմբերի 18-ի երեկոյան ոստիկանության Կապանի բաժնում Քաջարան քաղաքի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրած իր բանկային քարտից, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը, կանխիկացրել են 99.000 դրամ:
«Ձեռք բերված հետախուզական տվյալների համաձայն` գողությունը կատարել էր Կապանի 41-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի բնակիչը խոշոր գումար է հափշտակել բանկոմատներից
Հետաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին նման հանցավոր ոտնձգություններից խուսափելու համար գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ: