Ռուս սակրավորներն ականազերծման աշխատանքներ են սկսել Ղարաբաղում. դա կարող է ամիսներ տևել

Սակրավորներն առաջին փուլում ստուգում են պայթյունավտանգ առարկաների առկայությունն այն տարածքում, որտեղ հետագայում ռուսական զորակազմի ստացիոնար դիտակետեր կկառուցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուսական զորակազմի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը լրագրողներին ասել է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ղարաբաղյան տարածքի ականազերծումը կարող է մի քանի ամիս տևել։

Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

«Մենք այս տեղանքում ծուղակ-ականների դեռ չենք հանդիպել։ Այստեղ հիմնականում օգտագործվել են խորհրդային արտադրության ականներ` հակատանկային TM-62, հակահետևակային PMN-2: Դրանք հիմնականում դնում է պաշտպանվող կողը դիրքերը «ծածկելու» համար: Այժմ զորքերը հետ են քաշվում, սակրավորներն էլ ականազերծման աշխատանքներ են իրականացնում», - ասել է Պաուտովը։

Նա նշել է, որ ճանապարհահատվածներից մեկում արդեն մոտ 30 հակատանկային ական է հայտնաբերվել ։

«Ճանապարհի տվյալ հատվածում մենք երթուղիների ինժեներական հետախուզություն ենք իրականացնում։ Ստուգվում է ռուսական զորակազմի դիտակետերի միջև պայթյունավտանգ առարկաների առկայությունը... Սկզբնական փուլում մաքրվում է Շուշի քաղաքի մոտով անցնող երթուղու արևմտյան ծայրամասի 4,9 կիլոմետրանոց հատվածը, մարտական գործողություններից հետո այն մաքրվել է պայթյունավտանգ առարկաներից», - հայտնել է Պաուտովը:

Նրա խոսքով ՝ մարդասիրական ականազերծումն իրականացվում է Ղարաբաղի վարչակազմի հայտերով. դրանք կարող են լինել հողատարածքներ, մասնավոր տարածքներ։ Իսկ ինժեներական հետախուզությունն իրականացվում է ռուսական զորակազմի շահերից ելնելով, քանի որ տեղաշարժվում է ռուսական ռազմական տեխնիկան։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: