Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ

Հայաստանի վարչապետին են ներկայացրել կիրառության մեջ գտնվող ու նոր մշակումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ:Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

«Վարչապետին են ներկայացվել ինչպես կիրառության մեջ գտնվող, այնպես էլ նոր մշակումներ»,– Fecebook–ի իր էջում գրել է նա:

Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ

Նշենք, որ րոպեներ անց Գևորգյանը ջնջեց այս գրառումը։

Ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրեց այցելության մանրամասները։

Ըստ հաղորդագրության` Փաշինյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները:

Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Վահան Քերոբյանի հետ