Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

Արցախ մեկնելուն սրտատրոփ սպասում էին հիմնականում նրանք, ովքեր այնտեղ սպասող հարազատներ ունեին, ու ում տունը կանգուն սպասում էր տանտերերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր վաղ առավոտից մարդաշատ էր Գյումրու Վարդանանց հրապարակը: Գյումրիում ժամանակավոր բնակություն հաստատած 57 արցախցիներ վերադառնում էին Արցախ:

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

Հակոբջանյաններն Ասկերանի Սղնախ համայնքից էին, հիմա ընտանիքով մեկնում են Ստեփանակերտ: Իրենց գյուղը լքել են միայն, երբ թուրքն արդեն գյուղի մատույցներում էր: «Երեք տուն ենք թողել, 3 որդիս էլ այնտեղ են: Որտե՞ղ ենք մնալու հիմա, ու՞ր ենք գնում չգիտենք՝  ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ»,- ասում է Վերա Հակոբջանյանը,  հետո էլ արցունքները սրբելով ավելացնում, որ ամեն ինչ հնարավոր է վերականգնել, բայց, ոչ մարդկային կյանքը։ Իր երեք որդիներից միջնեկի մասին տեղեկություն չունեն՝  չգիտեն կենդանի է, թե՞ գերի: Մինչ օրս չի էլ հավատում, որ իրենց գյուղն այլևս իրենցը չէ:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

«Անցած պատերազմներին թշնամին շատ հեռու էր, այս անգամ մինչև վերջ չէինք հավատում, որ ադրբեջանցիները մոտենում են գյուղին, դրա համար էլ երեխաներին հանել էինք, բայց մեծահասակներով շարունակում էինք մինչև վերջ մնալ այնտեղ»:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

Մայլիլայնները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալու: «Լավ է  լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը հետ բերել: 2 կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: 7 ազգ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս, տեղս լիքը ստիպված թուրքին եմ թողել»,-ասում է Սպարտակ Մայիլյանը:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

Սամվել Մկրտումյանը, որն Արցախ է մեկնելու իր «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով՝ նույն մեքենայով, որով իր ընտանիքի 13 անդամին ռմբակոծությունից փախցրել, Հայաստան էր բերել: Միայն թե հիմա քրոջ ու եղբոր երեխաներն ու կանայք ավելի ապահով՝ Շիրակի մարզպետարանի հատկացրած ավտոբոսով կվերադռանան:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

«Վերադառնալու ենք, մեր գերեզմաններն այնտեղ են: Լավ կլինի, թե վատ՝ մեր տեղն այնտեղ է»,-ասում է նա։ Մինչ շարժվելը 11- ամյա Նարեկ Մսրյանն ինքն է ուրախ–ուրախ քեռու մեքենայի ղեկին նստել:

Ուզում ենք վերադառնալ, բայց ու՞ր. շուշեցի կանայք պատասխան չունեն

Արցախ վերադառնալն ամենաշատը  երեխաներին է ուրախացնում: «Գնում եմ Արցախ, ուզում եմ զինվոր դառնամ: Ուզում եմ գնամ ու իմ հողը պաշտպանեմ»,-ասում է մարտակերտցի Նարեկը:

Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր

Ավտոբուսի շարժվելուն սրտատրոփ սպասում էին հիմնականում նրանք, ովքեր այնտեղ սպասող հարազատներ ունեին, ու ում տունը կանգուն սպասում էր տանտերերին: