Կալիֆոռնիայի եկեղեցիներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները հետաքննում են տաճարում տեղի ունեցած միջադեպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի-Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի բապտիստական եկեղեցում մի քանի մարդ դանակահարվել է։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

«Որոշ վիրավորների վիճակը ծանր է», - ասված է Սան Խոսեի ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ:

​Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են պատահարի հանգամանքները: Միջադեպի այլ մանրամասներ ոստիկանությունը դեռ չի հաղորդում։