Ինչ վիճակում են ականի պայթյունից վիրավորված փրկարարները. Կարեն Սարգսյանն այցելել է նրանց

Գեներալ–մայորը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել ականի պայթյունի հետևանքով բուժկենտրոնում հայտնված վիրավորների առողջական վիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այցելել է Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներին, որոնք այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այժմ նրանք հանրապետական բժշկական կենտրոնում են։ Տեղեկությունը հայտնում է https://armeniasputnik.am/karabah/https://armeniasputnik.am/karabah/արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։

Ինչ վիճակում են ականի պայթյունից վիրավորված փրկարարները. Կարեն Սարգսյանն այցելել է նրանց

«Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են, որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ինչ վիճակում են ականի պայթյունից վիրավորված փրկարարները. Կարեն Սարգսյանն այցելել է նրանց

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպա է վիրավորվել, մահացել է 1 ադրբեջանցի զինծառայող։ Նշվում էր, որ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որի կազմում ընդգրկված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանի ԶՈւ–ն, Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ–ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նոյեմբերի 23-ին զոհվածների մարմիններ են փնտրել Թարթառի շրջանում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել: