ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,–նշված է հայտարարության մեջ։
Լիքը տունս ստիպված թուրքին եմ թողել. արցախցիները Գյումրուց գնում են, բայց չգիտեն` ուր
Հիշեցնենք` Sputnik Արմենիան այսօր տեղեկացրել էր, որ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը տարածքային բաժանումից հետո մնալու է սահմանից այս կողմ։ Բայց պարզվում է` գյուղի հողատարածքներն անցնելու են Ադրբեջանին։ Տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները։