ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Տեղեկությունը հրապարակվել է դեսպանատան Facebook-ի էջում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:
Հայաստանը տվյալներ չունի Իրանի տարածքում հայ զինծառայողների գտնվելու վերաբերյալ
Կողմերը հաստատել են, որ պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտություն կա:
Իրանն արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել սահմանային շրջաններ