Բաքուն գեներալ Սեյրան Օհանյանին մեղադրում է ցեղասպանության համար

Ադրբեջանի իշխանություններն իրենց ցինիզմով արդեն անցնում են բանականության բոլոր սահմանները: Մարդասպանի Սաֆարովի պաշտպանները հիմա էլ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին են անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Բաքվի դատարանը հեռակա կարգով կալանավորեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Շուշին ազատագրող հրամանատար Սեյրան Օհանյանը դարձել է քաղաքը պաշտպանող լեգենդ. Հովհաննիսյան

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103–րդ հոդվածով` ցեղասպանություն։

Ավելին` Բաքվի ռազմական դատարանը հեռակա կարգով անգամ կալանքի որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Մարդասպանի Սաֆարովին հերոսացնող  Ադրբեջանի իշխանությունների ցինիզմը, փաստորեն սահման չունի։ Անցնում են բանականության բոլոր սահմանները` նրանք հիմա էլ որոշել են աշխարհով մեկ «ցեղասպանություն» աղաղակել` սեփական ցեղասպան քաղաքականությունը քողարկելու համար։

Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 1992թ–ին Շուշի բերդաքաղաքն ազատագրողներից մեկն է եղել։ Նա իր մասնակցություն է բերել նաև Արցախյան վերջին պատերազմին։