Սերժ Սարգսյանի կնոջ հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի գրասենյակը հայտնել է, թե ինչու են հարազատները նման որոշում կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

«Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից»,– գրված է հաղորդագրության մեջ

ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը:

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանն օրերս կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել էր արտերկիր՝ բուժման նպատակով։ Երեկ հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։