ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Ռոման» երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Իտալիայի առաջնությունում, այս անգամ թիմը 3:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ Առաջին հարվածը հասցրեց Բորխա Մայորալը, հետո ևս երկուսը՝ Հենրիխ Մխիթարյանը։
Էդին Ջեկոյի բացակայության պայմաններում (նա կորոնավիրուսի պատճառով դաշտ դուրս չէր եկել) այս խաղում Հենրիխ Մխիթարյանը դաշտի կենտրոնի հարձակումների հիմնական ավարտողն էր, հատկապես, որ «Պարման» անուշադրության էր մատնում տուգանային հրապարակի դիմացի հատվածը։ Առաջին անգամ Մխիթարյանը գոլ խփեց մոտ 25 մետրից, երկրորդ անգամ ամփոփեց Ռիկ Կարսդորպի հիանալի փոխանցումը։
Բոլոր երեք հարվածներն արվեցին արագ հարվածներից հետո. հռոմեացիները պատրաստվելու վրա ժամանակ գրեթե չէին ծախսում։ Երկրորդ խաղակեսում գոլեր չեղան։
Այնուամենայնիվ, հռոմեացիները մի քանի վտանգավոր հարձակում իրականացրին, ընդ որում՝ երկու դեպքում 4-5 հոգով լավ թիմային հարձակումներ արեցին, որոնցից մեկում Մխիթարյանը կրունկով հիանալի փոխանցում արեց Պեդրոյին։ Եվս մեկ դրվագում Մխիթարյանը ձախ թև անցավ ու գոլ խփեց դարպասի մոտակա անկյունը։
Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան
Այսպիսով՝ А սերիայի տուրերի վերջին հինգ խաղերում «Ռոման» չորս հաղթանակ է ունեցել ու մեկ ոչ-ոքի։ Այս խաղից հետո թիմը աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցնում, այն «Միլանի» հետ 17-ական միավոր ունի։ Սակայն Միալնը դեռ պետք է խաղա «Նապոլիի» հետ, որը նույնպես մոտ է առաջատարներին (14 միավոր)։ Առաջին տեղում է «Սասուոլոն», որը 18 միավոր ունի։
Իտալիայի 20/21 թվականների առաջնությունում Մխիթարյանը հինգ գոլի հեղինակ է դարձել, ընդ որում՝ վերջին երկու խաղերում (նախորդ տուրում նա հեթ-տրիկ է արել)։ բացի այդ, Հենրիխը չորս գոլային փոխանցում է արել ու այդ ցուցանիշով առաջատարն է А Սերիայում։
Եվրոպայի լիգայի երեք խաղերում Մխիթարյանը մեկ գոլ է խփել ու մեկ փոխանցում է արել։
«Իմ ազգի համար». հաղթական խաղից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել