«Ռոմայի» մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

«Ռոման» «Պարմային» հաղթել է 3։0 հաշվով։ 3 գոլից 2–ը խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հենրիխ Մխիթարյանը շատ ինտելեկտուալ խաղացող է, և նրա խաղը զարմանալի չէ։ Այս մասին Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Մխիթարյանը 8 րոպեում 2 գոլ է խփել «Ռոմայի» կազմում. տեսանյութ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռոման» այսօր «Պարմային» հաղթել է 3։0 հաշվով։ 3 գոլից 2–ը խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Հենրիխը շատ ինտելեկտուալ խաղացող է, նա տարբեր դիրքերով կարող է խաղալ։ Այդ պատճառով նրա այսօրվա արդյունքները ինձ չեն զարմացնում», – ասել է մարզիչը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղում է հարձակման երկրորդ գծում` ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում:

Իսկ վերջին խաղում` Էդին Ջեկոյի բացակայության ժամանակ, Հենրիխ Մխիթարյանը միացավ գրոհների եզրափակիչ փուլին։

A Սերիայում անցկացրած 8 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանը միանգամից 3 գոլի հեղինակ դարձավ մեկ խաղում. տեսանյութ