Նոյեմբերի 22–ը Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ անցկացվեց հանգստյան պատարագ։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ հետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով քաղաքացիներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ։
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից
Հիշատակի պատարագին մասնակցում էին նաև մեծ թվով զինվորականններ։
Նոյեմբերի 22-ն Արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր էր հայտարարվել նոյեմբերի 13-ին նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ։