ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ-ում վիրահատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։
«Ամեն ինչ լավ է անցել։ Նա ապաքինման մեջ է»,- նշեց տեր հայրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանը սրտի կաթված է ստացել և այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա չէր հոսպիտալացվել, բայց պատրաստվեւմ էր մեկնել ԱՄՆ` վիրահատություն անցնելու համար։
Դրանից հետո Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
«Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար». Պարգև սրբազանը գրառում է արել
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։ Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել արցախյան պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։