Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին

Նոյեմբերի 22-ը արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման արարողությամբ կհարգվի մեր զոհված հերոսների հիշատակը: Արցախում 44 օր շարունակ դուք ցուցադրել եք աննկարագրելի քաջություն՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր մի քանի հազարամյակների պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության: Դուք հավերժ կապրեք մեր մեջ։ Մեր վիշտը այնքան խորն է, որ չենք կարող արտահայտել»,–գրել է Մխիթարյանը։

Նա գրել է, որ աղոթում է վիրավոր զինվորների համար և մաղթում է հայերին ուժ և համերաշխություն ՝ հաղթահարելու իր սիրելի որդիների կորստի վիշտը:

«Մենք պետք է մնանք կենտրոնացած և տեղեկացված, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար: Խաղաղ աշխարհ, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները», - գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ը արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրն է։

«Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար». Պարգև սրբազանը գրառում է արել