Լեռնային Ղարաբաղում ռուսական ԱԻՆ-ի խմբավորումը կմեծացվի

Նոգինսկի փրկարարական կենտրոնում անձնակազմի ու տեխնիկայի զննում է անցկացվել։ Նրանք պատրաստ են միանալ Ռուսաստանի ԱԻն-ի խմբավորմանը, որն արդեն գտնվում է Լեռնային Ղարաբաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումն ավելացվելու է 75 մասնագետով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

ԼՂ հարցով համաձայնագիրը կնքելիս Ռուսաստանը միայն միջնորդ է եղել. Պուտին

«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անձնակազմի ու տեխնիկայի զննում է անցկացվել։ Նրանք արդեն պատրաստ են միանալ Ռուսաստանի ԱԻն-ի խմբավորմանը, որն արդեն գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին Նոգինսկի փրկարարական կենտրոնից մեկնելուն պատրաստ են 75 մասնագետ ու բարձր անցանելիություն ունեցող 13 միավոր տեխնիկա։ Լրացուցիչ ուժերի ու միջոցների համալրումը շարունակվում է», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խմբավորումը ձևավորվում է Նոգինսկի, Ուրալի, Տուլայի, Դոնի, Նևսկու ու Վոլգայի փրկարարական կենտրոնների, «Լիդեր» ջոկատի ու Ռուզսկի կառավարման կետերի ապահովման կենտրոնի մասնագետներից, կենտրոնական ապարատի մասնագետներից ու գերատեսչական հոգեբաններից։ Նրանք Ղարաբաղ կուղևորվեն առաջիկա օրերին։

ՌԴ ԱԻՆ-ը մտադիր է հոգեբաններ ուղարկել Արցախ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: