Ում և ինչպես պետք է դիմեն պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներն ու կամավորները

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժինը զբաղվում է հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի աշխատանքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը Facebook–ի էջում տեղեկություն է հրապարակել պատերազմին մասնակցած և ծանր վիրավորված զինծառայողների և կամավորականների մասին։

Վիրավոր զինծառայողների բուժման համար նոր վերականգնողական կենտրոն է անհրաժեշտ. Թորոսյան

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժինը զբաղվում է հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ աշխատանքներով։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ առողջապահական համակարգի կարողությունները 100 տոկոսով բավարարում են արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար։

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից