Անվտանգ է․ ռուս խաղաղապահը` Լաչինի միջանցքի մասին

Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցչի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն առաջին օրերի համեմատ զգալիորեն աշխուժացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող ճանապարհին իրավիճակը հանգիստ է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, իրերով հանդերձ վերադառնում են, կարող են իրենց ապահով զգալ», - ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

Խուճապի չմատնվել` Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն. սակրավորներն են աշխատում

Նրա խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն առաջին օրերի համեմատ զգալիորեն աշխուժացել է։

«Մեր առաքելությունը ճանապարհի այս հատվածում մարդկանց անվտանգությունն ապահովելն ու ժամանող մեքենաներին հաշվառելն է», - ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: