Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը հայտարարեց, որ բազմիցս ապօրինի հրամաններ է ստացել վարչապետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ինչու է Միքայել Համբարձումյանն օրերս լքել ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

Ընդդիմությունը արցախյան պատերազմը չի վերսկսելու. Վանեցյանը հերքեց Փաշինյանի խոսքերը

Վանեցյանի խոսքով ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբարձումյանին հանձնարարել է քրեական հետապնդում նախաձեռնել նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ:

Նշենք, որ հոկտեմբերի վերջին ՝ Արցախում պատերազմի թեժ պահին, Մանուկյանն իր հայտարարության մեջ կոչ էր արել Փաշինյանին հրաժարական տալ և իշխանությունը հանձնել զինվորականներին։

Վանեցյանի խոսքով` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ նա ևս առիթ է ունեցել հրաժարվել վարչապետի ապօրինի պահանջների կատարումից:
Նա կարծում է, որ Փաշինյանն այսօր անում է այն, ինչի դեմ ինքն է պայքարել, և ժողովուրդը հենց այդ պայքարի համար է նրան իշխանության բերել։

Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների. Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենին

Իր ելույթում Վանեցյանն մինչ այդ հայտարարել էր, որ իրենք (ընդդիմադիրները-խմբ.) պատերազմ սկսելու մտադրություն չունեն, բայց պնդում են, որ «ստորացուցիչ հայտարարությունը ստորագրած, պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը կնքվող պայմանագրում»։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար էր 2020-ի հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 8-ը։

Հավելենք, որ ընդդիմության բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախյան ռազմաճակատում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։